Կապանի օդանավակայանը բացվել է 1972թ․-ին, սակայն շահագործումը դադարեցվել է 1990-ական թթ․-ին: Տևական անգործության հետևանքով օդանավակայանի ենթակառուցվածքներն այլևս ենթակա չէին շահագործման համար: 2017թ․ մայիսին հիմնվել է ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ն, և այդ պահից մեկնարկել են վերակառուցման աշխատանքները: 2020թ․ նոյեմբերի 19-ին Քաղավիացիայի կոմիտեն օդանավակայանին տրամադրել է աերոդրոմի շահագործման հավաստագիր:
«Սյունիք» օդանավակայանը կարևորում է իր ուղևորների անվտանգությունը և անվտանգ ուղևորությունը, որի հիմքում ընկած է միասնական թիմի աշխատանքը: Ընկերությունը կարևորում է աշխատակիցների ուսուցումը և վերապատրաստումը: Ընկերության աշխատակիցները մասնակցել են մասնագիտական դասընթացների և ստացել համապատասխան վկայականներ: Մենք մշտապես հետևում ենք ավիացիայի բնագավառում տեղի ունեցող զարգացումներին՝ ժամանակին համընթաց քայլելու և մեր ուղևորների անվտանգ ուղևորությունն ապահովելու համար: