Հաշվառմանը պետք է ներկայանալ թռիչքից առնվազն 1 ժամ առաջ: Հաշվառում անցնելիս պարտադիր պետք է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և տոմս: Հաշվառում անցած ուղևորը ուղեբեռը հանձնելուց հետո ձեռքի ուղեբեռով անցնում է զննում Ձեռքի ուղեբեռում արգելվում է տեղափոխել

հրազեն և մարտական սարքավորումներ (օրինակ՝ փամփուշտ, ատրճանակ, հրացան, վառոդ, զենքի մասեր, զենքի ցանկացած կրկնօրինակ, շոկ առաջացնող սարք, արցունքաբեր)

սառը զենք, ծակող (կտրող) իրեր և սրածայր առարկաներ (օրինակ՝ դանակ, ածելի, մկրատ,սուր/թուր, մահակ, սրածայր աստղիկ),

բութ ծայրով (հարվածող) առարկաներ (օրինակ՝ ոստիկականական մահակներ, նունչակի, կարթաձողեր, մականներ, կաստետ, գրտնակ)

պայթուցիկ և բոցավառվող նյութեր (օրինակ՝ աերոզոլ, լիցքավորվող մարտկոց,լուցկի,մաքրող միջոցներ)

ձեռքի ուղեբեռով կարելի է տեղափոխել ընդհանուր 1լ հեղուկ, սակայն յուրաքանչյուր տարան չպետք է գերազանցի 100մլ-ը:

Հաշվառում անցած ուղևորն ուղեբեռը հանձնելուց հետո ձեռքի ուղեբեռով անցնում է զննում։ Հաշվառված ուղեբեռում արգելվում է տեղափոխել պայթուցիկ, դյուրավառ նյութեր/իրեր (օրինակ՝ հրավառության համար նախատեսված նյութեր, պիրոտեխնիկական խառնուրդներ (պայթուցիկ ու հրկիզվող խառնուրդներ, ազդանշանային կրակներ, հրթիռներ), (պայթուցիչ)):