24/7 Ծառայություն

ԶԱՆԳԱՀԱՐԵՔ ՄԵԶ

+374 60757576

«Սյունիք» օդանավակայանի ավիացիոն անվտանգությունն իրականացնում է ավիացիոն անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթների շարք, որի նպատակն է պահպանել ինչպես օդանավակայանի, այնպես էլ օդանավի անձնակազմի անդամների, վերգետնյա անձնակազմի և ուղևորների անվտանգությունը: «Սյունիք» օդանավակայանի ավիացիոն անվտանգությունն իրականացնում է մի շարք գործառույթներ, որոնք ներառում են վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների պահպանությունը, անցագրերի տրամադրումը և վերահսկումը, մեկնող ուղևորների, օդանավի անձնակազմի, ձեռքի իրերի, ուղեբեռի, փոստի, օդանավի պիտույքների, օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողների ավիացիոն անվտանգության հսկողության ապահովման կազմակերպման և իրականացման աշխատանքները, օդանավակայանի տարածքի և մեկնող ուղևորների սպասարկման գործընթացների տեսահսկումը:

Ավիացիոն անվտնագության ծառայության կողմից իրականացվող գործառույթները կարգավորվում են ՀՀ կառավարության 2004թ․ մայիսի 27-ի N 944 և 2005թ․ հունիսի 16-ի N 940-Ն որոշումներով: