Կապանի օդանավակայանը բացվել է 1972թ․-ին, սակայն շահագործումը դադարեցվել է 1990-ական թթ․-ին: Տևական անգործության հետևանքով օդանավակայանի ենթակառուցվածքներն այլևս ենթակա չէին շահագործման համար: 2017թ․ մայիսին հիմնվել է ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ն, և այդ պահից մեկնարկել են վերակառուցման աշխատանքները: 2020թ․ նոյեմբերի 19-ին Քաղավիացիայի կոմիտեն օդանավակայանին տրամադրել է աերոդրոմի շահագործման հավաստագիր:
Հաշվառում անցած ուղևորն ուղեբեռը հանձնելուց հետո ձեռքի ուղեբեռով անցնում է զննում։ Հաշվառված ուղեբեռում արգելվում է տեղափոխել պայթուցիկ, դյուրավառ նյութեր/իրեր (օրինակ՝ հրավառության համար նախատեսված նյութեր, պիրոտեխնիկական խառնուրդներ (պայթուցիկ ու հրկիզվող խառնուրդներ, ազդանշանային կրակներ, հրթիռներ), (պայթուցիչ)):
Կարդալ Ավելին